ԱՊԼ-ն աջակցել է Ս. Արաբիային Իրանի դեմ պայքարում

09:33   20 Նոյեմբեր 2017    241

Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստում մասնակիցները հաստատել են իրենց լիարժեք զորակցությունը Սաուդյան Արաբիային այն ամենում, ինչ վերաբերվում է նրա ազգային անվտանգության պաշտպանությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՊԼ-ն աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային Իրանի դեմ նրա գործողություններում։

Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ Իրանը վտանգ է ներկայացնում ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Պարսից ծոցի այլ երկրների համար։

«Սաուդյան Արաբիայի ուղղությամբ 76 բալիստիկ հրթիռ է արձակվել, բոլոր հրթիռները՝ իրանական արտադրության»,-ընդգծել է Գեյթը։

Արտակարգ հանդիպումը նախաձեռնվել էր Էր-Ռիադի կողմից՝ «Իրանի կողմից մի շարք խախտումներից հետո», ասվում է հաղորդագրությունում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՊԼ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները