Ժամկետային զինծառայողը կանգնել է դատարանի առաջ. նա 360 ձո՞ւ է փորձել գողանալ

09:47   20 Նոյեմբեր 2017    476

Դատարան է ուղարկվել գողության փաստի դեպքով հարուցված քրեական գործը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախաքննության ընթացքում ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Հայաստանի ՊՆ N զորամասի ճաշարանի հացահատ, կոչումով շարքային, զորամասի ճաշարանից գաղտնի հափշտակել է նախաճաշի համար նախատեսված և զորամասի անձնակազմին չհատկացված զգալի չափերի՝ 15480 դրամ արժողությամբ մեկ արկղ՝ 360 հատ հավկիթ, որն արկղով նույն օրը զորամասից տեղափոխելու և իր ծանոթին փոխանցելու նպատակով, դրել է զորամասին հաց մատակարարող վարորդի վարած ավտոմեքենայի բեռնախցիկում, սակայն զորամասից դուրս գալուց հետո ավտոմեքենան կանգնեցվել է Վայքի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից, որի ընթացքում գողոնը հայտնաբերվել է, ինչի արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցվել զինծառայողի կամքից անկախ հանգամանքներով:

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել գողության փորձի համար, խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան    


Վերնագիրի այլ պիտակները