Գարաքենդի վրա ուղղաթիռի կործանման օրվանից անցել է 26 տարի

10:13   20 Նոյեմբեր 2017    309

1991 թվականի նոյեմբերի 20-ին Խոջավենդի շրջանի Գարաքենդ գյուղի վրա «Մի-8» ուղղաթիռի կործանման օրվանից անցել է 26 տարի։

1991 թվականի նոյեմբերի 20-ին Գարաքենդ գյուղի մոտ հայ գրոհայինների կողմից խփվեց ադրբեջանական ուղղաթիռ, որում գտնվում էին Ադրբեջանի կառավարության անդամներ ու Ղազախստանի և Ռուսաստանի խաղաղապահներ:

Զոհվեցին ականավոր պետական գործիչներ, որոնք տարածաշրջան էին ուղևորվում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հետ ծանոթանալու համար։

Ադրբեջանի Խոջավենի շրջանի Գարաքենդ գյուղի մոտակայքում իրականացված ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը, ինչպես նշում են Բաքվում՝ անմիջականորեն կրում է պաշտոնական Երևանը:

Ջերմային հռթիռով խփված «Մի-8» ուղղաթիռում գտնվում էին.

- Թովիգ Քյազիմ օղլու Իսմայիլովը- պետքարտուղար

- Իսմեթ Իսմայիլ օղլու Գայիբովը- գլխավոր դատախազ

- Մահամմադ Նաբի օղլու Ասադովը- պետական խորհրդական

- Զուլֆի Սալեհ օղլու Հաջիևը- փոխվարչապետ

- Վագիֆ Ջաֆար օղլու Ջաֆարովը- պատգամավոր

- Վելի Հուսեյն օղլու Մամեդովը- պատգամավոր

- Օսման Միրզա Հուսեյն օղլու Միրզոևը- նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ

- Գուրբան Հուսեյն օղլու Նամազալիևը- փոխնախարար

- Իգոր Ալեքսանդրովիչ Պլավսկին- ԼՂԻՄ-ի դատախազ

- Վլադիմիր Վլադիմիրովիչ Կովալյովը- ԼՂԻՄ-ի ներքին գործերի վարչության պետ

- Սերգեյ Սեմյոնովիչ Իվանովը- Լեռնային Ղարաբաղի հարցերով ազգային անվտանգության բաժնի պետ

- Նիկոլայ Վլադիմիրովիչ Ժանկինը- արտակարգ իրավիճակների պարետ

- Սանլալ Դասումովիչ Սերիկովը- Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար

- Միխաիլ Դմիտրիևիչ Լուկաշովը- միլիցիայի գեներալ-մայոր

- Օլեգ Նիկոլաևիչ Կոչարևը- գնդապետ-լեյտենանտ

- Ռաֆիգ Մամեդ օղլու Մամեդովը- պետքարտուղարի օգնական

- Ալի Մուստաֆա օղլու Մուստաֆաևը- հեռուստալրագրող

- Արիֆ Իսմայիլ օղլու Հուսեյնզադեն- AzTV-ի լրագրող

- Ֆախրադդին Իբրահիմ օղլու Շահբազովը- վիդեո-օպերատոր

- Վյաչեսլավ Վլադիմիրովիչ Կոտովը- ուղղաթիռի անձնակազմի հրամանատար

- Գենադի Վլադիմիրովիչ Դոմովը- ուղղաթիռի անձնակազմի անդամ

- Դմիտրի Բորիսովիչ Յարովենկոն- ուղղաթիռի անձնակազմի անդամ

Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։

Ողբերգության հանգամանքները մինչ հիմա մնում են անհայտ, քանի որ կորել են «սև արկղերը»։ Մեղավորները նույնպես մնացել են անպատիժ, որոնց թվում, տարբերակներից մեկի համաձան՝ գտնվում է նաև ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները