Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել

10:36   20 Նոյեմբեր 2017    193

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ТАСС»-ին, Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կիրակի կործանիչներ են օդ բարձրացրել երկրի օդային տարածքի մոտ հայտնված չինական ռազմական ինքնաթիռներին ուղեկցելու համար:

Չինական ռազմական ինքնաթիռների թվում է եղել չորս H-6K ռազմավարական ռմբակոծիչ, Տու-154 հետախույզ ինքնաթիռ և ռադիոլեկտրոնային հետախուզության Y-8 ինքնաթիռ:

Հաղորդվում է, որ չինական ինքնաթիռները հատել են Արևելաչինական ծովը արևմուտքից արևելք, ինչից հետո անցել են Միյակո նեղուցով Խաղաղ օվկիանոսի օդային տարածք և այնուհետև վերադարձել են նույն ճանապարհով: Չի հաղորդվում, թե արդյոք ճապոնացի օդաչուները փորձել են կապ հաստատել չինական ինքնաթիռների անձնակազմի հետ:

Տոկիոյի և Պեկինի միջև հարաբերությունները լարված են մնում Սենկակու կղզիների շուրջ տարածքային վեճի ֆոնին, որը ծագել է 2012 թվականի սեպտեմբերին ճապոնական իշխանությունների կողմից այդ հողերը մասնավոր սեփականատերերից գնելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները