Արգենտինական սուզանավի որոնումներին միացել են ԱՄՆ-ի դրոններ

11:16   20 Նոյեմբեր 2017    222

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ինքնավար ստորջրյա ապարատներ են ուղարկել արգենտինական «Սան Խուան» կորած սոզանավի որոնումների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Գործողությանը միացել է Bluefin 12D (Deep) UUV ապարատը, որը կարող է ժամում 5,6 կիլոմետր արագությամբ 30 ժամ որոնում իրականացնել մինչեւ 1,5 հազար մետր խորության վրա, ինչպես նաեւ Iver 580 UUV երեք դրոններ, որոնք կարող են 14 ժամ աշխատել շուրջ 100 մետր խորության վրա:

Ավելի վաղ Արգենտինայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ կորած սուզանավի որոնումը շարունակվում է, չնայած վատ եղանակին, սակայն այն հայտնաբերել առայժմ չի հաջողվել: Օդերեւութաբանական պայմանները կարող են բարելավվել նոյեմբերի 21-ից: «Սան Խուանը» դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին Ուշուայա նավահանգստից Մար դել Պլատա քաղաք ուղեւորվելիս: Սուզանավում եղել է անձնակազմի 44 անդամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինական-սուզանավ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները