Ատամբաևն իշխանության փոխանցումից հետո քնելու ցանկություն է հայտնել

11:26   20 Նոյեմբեր 2017    175

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը «մեծ թեթևություն» է զգում՝ կապված պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եղել են անքուն գիշերներ և ծանր օրեր»,-ասել է նա ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Նախագահը նշել է, որ ցանկանում է «քնել, գնալ ինչ-որ տեղ», քանի որ բժիշկներն իր մոտ «քրոնիկ հոգնածություն» են ախտորոշել։

Ատամբաևի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին։ Հոկտեմբերի 15-ին անցկացված ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ատամբաև  


Վերնագիրի այլ պիտակները