Իսրայելում թանկ նվերների պատճառով վարչապետին հարցաքննել են

11:37   20 Նոյեմբեր 2017    84

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Times of Israel»-ին, Իսրայելի ոստիկանությունը հարցաքննել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին թանկ նվերներ ստանալու գործով հետաքննության շրջանակում։

Մասնավորապես, Նեթանյահուին կասկածում են պրոդյուսեր Արնոն Միլչանին աջակցելու մեջ, ով, շրջանցելով բոլոր ատյանները, ստացել է ամերիկյան երկարաժամկետ վիզա։ Պրոդյուսերը վարչապետին բերել է սիգարներ, շամպայն և շքեղության իրեր։

Կառավարության ղեկավարը չի հերքում, որ Միլչանն իրեն նվերներ է բերել, սակայն ասում է, որ նվերների հիմքում ընկած է հին ընկերությունը, այլ ոչ թե ծառայությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել   Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները