Մերժված հնդիկ երիտասարդը ողջակիզել է սիրելիին. Լուսանկարներ

11:52   20 Նոյեմբեր 2017    247

Hayatsk.info-ն հայտնում է, որ 22-ամյա նախկին համադասարանցին չի կարողացել հաշտվել ամուսնության մերժման հետ, և որպեսզի սիրելին ուրիշ տղամարդու բաժին չընկնի, որոշել է ողջակիզել նրան։

Ինժեներային գործ ուսումնասիրող ուսանողուհի Ինդուժի Մուգամի հետ դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Չեննայ քաղաքում։

Նախկին համադասարանցին նրան հետապնդել և բազմիցս խոստովանել զգացմունքների մասին։ Հուսահատ Ռոմեոն առաջարկություն է արել նրան, սակայն մերժում ստացել։ Մի քանի օր շարունակ երիտասարդը փորձել է հաղթահարել հարվածը, սակայն չի կարողացել։

Այդ երեկո նա թակել է աղջկա տան դուռը, իսկ երբ նա բացել է, տղան բենզին է լցրել նրա վրա ու կրակի մատնել։ Օգնության են հասել աղջկա քույրն ու մայրը։ Նրանք ոչ միայն չեն կարողացել օգնել աղջկան, այլև տուժել են անձամբ։

Հարևանները շտապօգնություն են կանչել։ Աղջիկը բուժհաստատության ճանապարհին մահացել է, մյուս տուժածներին հոսպիտալացրել են մարմնի 49 և 23 տոկոս այրվածքներով։ Օրեր անց ոստիկանությունը ձերբակալել է մարդասպանին։




Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները