Պարույր Հայրիկյանին վրդովվեցրել է ԿԸՀ-ի պատասխանը- Լուսանկարներ

12:05   20 Նոյեմբեր 2017    283

ԿԸՀ շենքի դիմաց հացադուլ հայտարարած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին վրդովվեցրել է ԿԸՀ-ի պատասխանը, որտեղ նշվել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քանրաքվե նախաձեռնելու համար քաղաքացիական նախաձեռնություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ ԱԻՄ նախագահը վկայակոչելով նոր սահմանադրության 202-րդ հոդվածը դեռ շաբաթներ առաջ դիմել է ԿԸՀ՝ խնդրելով տրամադրելել 200 հազար ստորագրություն հավաքելու համար նախատեսված փաստաթղթերը, որպեսզի այդ հիմքով սահմանադրական փոփոխություններ իրականացվեն երկրում: Սակայն ԿԸՀ-ից պատասխանել էին, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում քաղաքացիական նախաձեռնություն: Առաջնորդվելով քաղաքացիական պատասխանատվությամբ՝ ԿԸՀ հակասահմանադրական գործողությունների դեմ, Հայրիկյանը հացադուլ է հայտարարել` պահանջելով կատարել Սահմանադրության պահանջը:

Նրա խոսքով, անգամ դպրոցականները գիտեն, որ սահմանադրությունը գերակա է ցանկացած օրենքից, այդ թվում «Հանրաքվեի մասին» օրենքից. «Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն եւ նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել»,-ընդգծեց Հայրիկյանը՝ հավելելով. ««Գոնե ասեր՝ դեռեւս այդ դրույթը չի գործում, ուղղակի ցանկացած ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որովհետեւ խնդիրը ոչ միայն ամենակարեւորն է, այլ համադարման է»:

Անդրադառնալով նրան, թե ինչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը, Հայրկյանն ասաց, որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը կդառնա քաղաքացիների սեփականությունը, ոչ թե պատահական մարդկանց, օտար գործակալների կամ վզները հաստացրած օլիգարխների. «Ցանկացած երկրորդ մարդ, ով ծանոթանա մեր Սահմանադրության տարբերակին, կհասկանա, որ ինքը դրանով դառնում է երկրի տերը եւ ոչ միայն 200 000, այլ կես միլիոն ստորագրություն կհավաքեին: Սակայն հանդիպել են ԿԸՀ-ի հետ, որպեսզի ստանան պաշտոնաթղթի այն ձեւը, որի վրա ստորագրություն պետք է հավաքեին, մինչդեռ ԿԸՀ-ն հայտարարել է, որ օրենքում այդպիսի նախաձեռնություն չկա»:





Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները