Մոնումոնտի տները կոռուպցիայի թանգարան են. Փաշինյան

12:33   20 Նոյեմբեր 2017    210

Հայաստանի ԱԺ-ում լրագրոնղերի հետ ճեպազրույցի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մոնումենտի շքեղ առանձնատներին և պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այդտեղ կոռուպցիոն ռիսկեր նա տեսնում է, ասաց:

«Ասում են չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ»,- ասաց Փաշինյանը:

Նա կատակեց, ասելով, որ սա շատ կարևոր է տուրիզմի զարգացման համար:

«Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի կարող ենք այդտեղ գիդ նշանակել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Փաշինյան  


Վերնագիրի այլ պիտակները