Մեկնարկել է Իրան-ԵՄ բարձր մակարդակով բանակցությունների երրորդ փուլը

16:14   20 Նոյեմբեր 2017    268

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « IRNA »-ին, Իրանի և ԵՄ-ի պաշտոնատար անձանց միջև Թեհրանում մեկնարկել է միջուկային հարցերով բարձր մակարդակի բանակցությունների երրորդ փուլը։

Բանակցություններն ընթանում են Իրանի առաջատար միջուկային բանակցորդ Աբաս Արաղչիի և արտաքին քաղաքական հարցերով ԵՄ ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտի նախագահությամբ։

Իրանի և ԵՄ-ի պատվիրակությունները երեքշաբթի կշարունակեն բանակցությունները Սպահանում՝ կենտրոնանալով միջուկային համագործակցության, նվաճումների և հեռանկարների վրա։

2016 թվականի հունվարին միջուկային գործարքի իրագործումից հետո Իրանն ու ԵՄ-ն շարունակում են բարձր մակարդակով բանակցությունները, որոնց երկու փուլերն արդեն անցկացվել են Թեհրանում և Բրյուսելում։

Հարցերը, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են, կապված են մարդու իրավունքների, էներգետիկայի, առևտրի, բանկային համագործակցության, շրջակա միջավայրի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային հարցերի հետ, այդ թվում Սիրիայում, Իրաքում և Եմենում տիրող ճգնաժամերի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները