Խուճապ նյույորքյան մետրոյում՝ առնետի պատճառով. VIDEO

18:13   20 Նոյեմբեր 2017    121

Առնետը խուճապ է առաջացրել նյույորքյան մետրոյի ուղևորներին շրջանում։

Վագոնով վազվզող կրծողի առաջացրած իրարանցումը տեսանկարահանել ու տեղադրել են Youtube-ում։

Կադրերում երևում է, թե ինչպես է ուղևորների մի մասը ճիչերով բարձրանում նստարանների վրա։ Այդ ամենն ուղեկցվում է աղաղակով, տեղ-տեղ՝ ծիծաղով։

Իրարանցումը շարունակվել է մինչև հաջորդ կայարան հասնելը, որտեղ առնետն աղմկոտ վագոնը լքել է բաց դռնից։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները