Հնդիկն իրեն հռչակել է Եգիպտոսի և Սուդանի միջև գտնվող հողակտորի թագավոր

17:15   20 Նոյեմբեր 2017    234

Հնդկաստանի բնակիչ Սույաշ Դիկսիթն իրեն թագավոր է հռչակել Եգիպտոսի և Սուդանի միջև ընկած Բիր-Թավիլ հողատարածքում։

Նա իրեն հայտարարել է «Դիկսիթի թագավորության» թագավոր՝ Սույաշ Առաջին։ «Երդվում եմ աշխատել ի բարօրություն իմ երկրի, ժողովրդի ու հողի»,-հայտարարել է ոչ ոքի չպատկանող հողատարածքի ինքնահռչակ թագավորը։

Նա այդ տարածք հասել է եգիպտացի զինվորականների թույլտվությամբ։

Դեկսիթն իր հարազատներին նշանակել է բարձր պաշտոններում։ 2060 քառակուսի կմ մակերեսով «երկրի» նորաթուխ թագավորը գործարկել է կայք՝ արտասահմանյան ներդրումների ու քաղաքացիության հայտերի համար։ Նա նաև մտադիր է դիմել ՄԱԿ։

Նախկինում հայտնի են եղել հողատարածքի նկատմամբ հավակնության մի քանի դեպքերը։ Դեկսիթը նշել է, որ տարածքն այժմ և առհավետ իրենն է, և եթե նախկինում հավակնողներից ինչ-որ մեկը վերադառնա, ապա ինքը պատերազմ կսկսի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Սուդան  


Վերնագիրի այլ պիտակները