Ճապոնացին սովորական թուղթը վերածում է գերիրական տեսքով ժամացույցների

17:22   20 Նոյեմբեր 2017    228

Ճապոնիայի բնակիչ Մանաբու Կոսական յուրահատուկ տաղանդի շնոհիվ կարող է սովորական թղթից վերստեղծել ձեռքի ժամացույցի ցանկացած մոդել, գրում է Oddity Central-ը:

Նրա քրտնաջան աշխատանքի արդյունքն այն աստիճան գերազանց է ստացվում, որ առաջին հայացքից դժվար է հավատալ, որ ժամացույցներն իրական չեն:

Հետաքրքրական է, որ աշխատանքային գործընթացի ժամանակ ճապոնացին չի կիրառում եռաչափ տպիչներ, նրա բոլոր աշխատանքները բացառապես ձեռագործ են:

Սկզբում նա ժամացույցը նկարում է թղթի վրա, հետո կտրատում է մասերն ու դրանք սոսնձում:

Հայտնի է, որ ճապոնացին այս մեթոդով ստեղծագործում է արդեն 15 տարի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները