Հրապարակվել են միջուկային տիեզերանավի արձակման ժամկետները.

17:34   20 Նոյեմբեր 2017    229

Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (China Aerospace Science and Technology Corporation, CASC) հրապարակել է 2017 – 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի զարգացման ճանապարհային քարտեզը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « GBTIMES »-ին, այն նախատեսում է, մասնավորապես, միջուկային հրթիռային շարժիչով աշխատող բազմակի օգտագործման տիեզերանավի ստեղծում:

Նման բազմակի օգտագործման տիեզերանավի առաջին թռիչքը պլանավորվում է 2040 թվականին: Փաստաթղթի համաձայն՝ այդ ժամկետի հետ է համընկնում այն համակարգի ստեղծումը, որը նախատեսված է աստղակերպերի վրա օգտակար հանածոների արդյունահնման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները