Ցյուրիխում ԱՄՆ-ի հյուպատոսության անձնակազմին տարահանել են

17:44   20 Նոյեմբեր 2017    268

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « Интерфакс»-ին, անվտանգության ծառայությունները երկուշաբթի Ցյուրիխում ԱՄՆ-ի հյուպատոսության անձնակազմին տարահանել են այն բանից հետո, երբ շենքի նախասրահում պլաստիկե կասկածելի փաթեթ են հայտնաբերել:

Փաթեթի վրա գրված է եղել, որ այն նախատեսված է «ԱՄՆ-ի ընկերության համար» և «SWAT-ի անձնակազմի» այսինքն՝ ամերիկյան իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանման համար: Նաև փաթեթի վրա նշված է եղել հեռախոսի համար:

Իրադարձությունների վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ: Փողոցը, որտեղ գտնվում է հյուպատոսարանը, փակված է: Պատարահարի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ցյուրիխ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները