Լուկաշենկոն ծրագրում է կրկնապատկել ապրանքաշրջանառությունը

17:57   20 Նոյեմբեր 2017    153

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի կրկնապատկել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը՝ այն հասցնելով 200 մլն դոլարի նշագծին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է բելառուսական պետության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 20-ին Լուկաշենկոն հանդիպում է անցկացրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որը Մինսկում է գտնվում եռօրյա պաշտոնական այցով:

«Բելառուսա-վրացական ապրանքաշրջանառությունը 200 մլն դոլարի հասցնելու առաջադրված նպատակը միանգամայն իրատեսական է. այն արդեն շոշափելի է: Այս ցուցանիշի մոտավորապես կեսը կունենանք արդեն այս տարի»,-ասել է Լուկաշենկոն: 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 56 մլն դոլարը, դրանից 44 միլիոնը բաժին է ընկնում Վրաստան ներմուծված բելառուսական ապրանքներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստան Լուկաշենկոյի այցի նախապատրաստումը, որը պլանավորված է 2018 թվականի սկզբին:

«Մենք այդ մասին պայմանավորվել ենք եւ այժմ ձեզ հետ միասին ակտիվորեն աշխատում ենք առաջիկա այցը դարձնել արդյունավետ, որպեսզի այն հետք թողնի ամենից առաջ տնտեսության մեջ, մեր պետությունների միջեւ առեւտրում»,-նշել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Վրաստան   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները