Պուտինը հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության՝ ավարտին մոտենալու մասին

09:52   21 Նոյեմբեր 2017    269

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր սիրիացի պաշտոնակից Բաշար ալ Ասադի հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունն ավարտին է մոտենում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Իհարկե, ահաբեկչության նկատմամբ լիարժեք հաղթանակ տանելու հարցում դեռևս շատ անելիք կա: Բայց ինչ վերաբերում է Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ ուղղված մեր համատեղ աշխատանքին, ապա այդ ռազմական գործողությունն իրոք ավարտվում է»,-հայտարարել է Պուտինը:

Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարության ու ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ընդգծել է, որ շուտով կդրվի «վերջակետը»:

«Սիրիայում իրավիճակի կայունացման համար շատ բան է արվել: Հուսով եմ, որ ամենամոտ ապագայում մենք վերջակետ կդնենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին՝ չնայած գիտակցում ենք, որ ահաբեկչական օջախները մնալու են»,-ասել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Պուտինի հետ զրույցում Ասադն ընդգծել էր, որ Մոսկվային և Դամասկոսին հաջողվել է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը:

Պուտինն իր հերթին շնորհավորել է Ասադին այն արդյունքների կապակցությամբ, որոնց Սիրիան հասնում է ահաբեկչական խմաբավորումների դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Սիրիա   Ռուսաստան   Բաշար-ալ-Ասադ   Սոչի  


Վերնագիրի այլ պիտակները