Հայաստանի ՊՆ-ում բազմապիսի չարաշահումների դեպքերը

10:21   21 Նոյեմբեր 2017    359

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Հայաստանի ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզյոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել:

Արդյունքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 4 ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ՝ ինժեներական աշխատանքներ կատարելու համար 140լ դիզվառելիք դիվիզիոնի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պահեստից դուրս գրելու վերաբերյալ: Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվել:

Մաթեւոսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է յուրացման փորձ, ծառայության պահեստից թվով 7 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելով եւ իր կողմից վարած «Նիսսան Տիդա» ավտոմեքենայի մեջ տեղավորելով, յուրացնելու նպատակով դիվիզիոնի տարածքից դուրս է բերել զորամասին հատկացված 140լ դիզվառելիք եւ տեղափոխել Սեւան-Մարտունի ավտոճանապարհին գործող բենզալցակայան, սակայն գործը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ ճանապարհին հայտնաբերվել է Հայաստանի ՊՆ Մարտունու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   ՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները