Ահաբեկիչների կողմից Դամասկոսի գնդակոծության հետեւանքով 8 մարդ է զոհվել

11:20   21 Նոյեմբեր 2017    146

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՍԱՆԱ »-ին, Դամասկոսում եւ քաղաքի արվարձաններում ահաբեկիչների կողմից բնակելի թաղամասերի վրա հրետանային եւ ականանետային հարվածների հետեւանքով 8 մարդ է զոհվել:

Նշվում է, որ զոհվածների թվում են Սիրիայի ձյուդոյի հավաքականի 2 անդամ:

Ի պատասխան ահաբեկիչների գործողությունների Սիրիայի բանակը Արեւելյան Գուտայում հարվածներ է հասցրել ահաբեկիչների արձակման կայանքների եւ կուտակումների վայրերի վրա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հիմա Սիրիայում գլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում:

«Կարծում եմ՝ հիմա, իհարկե, ամենագլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, եւ գոհունակությամբ նշում եմ ձեր պատրաստակամությունը աշխատելու բոլորի հետ, ովքր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում»,- ասել է Պուտինը Սոչիում Սիրիայի նախագահի հոետ հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ահաբեկիչներ   Դամասկ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները