Պուտին. Ասադը պատրաստ է աշխատել բոլորի հետ

11:31   21 Նոյեմբեր 2017    148

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հիմա Սիրիայում գլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է աշխատել նրանց հետ, ովքեր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում:

«Կարծում եմ՝ հիմա, իհարկե, ամենագլխավորը քաղաքական գործընթացներին անցումն է, եւ գոհունակությամբ նշում եմ ձեր պատրաստակամությունը աշխատելու բոլորի հետ, ովքեր խաղաղություն եւ կարգավորում են ցանկանում»,- ասել է Պուտինը Սոչիում Սիրիայի նախագահի հոետ հանդիպմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Պուտին   Սիրիա   Ասադ  


Վերնագիրի այլ պիտակները