Լավրով. ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շուտ չեն ավարտվի

12:26   21 Նոյեմբեր 2017    171

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԼՂ հակամարտության լուծման համար բոլոր տարրերն առկա են ու ամփոփված բազմաթիվ փաստաթղթերում, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայ գործընկերոջ հետ ճեպազրույցում:

Լավրովը նկատեց՝ դրական առաջընթաց է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները դրական խոսեցին Ժնևում վերջերս տեղի ունեցած հանդիպման մասին. «Կարևոր է, որպեսզի այդ դրական վերաբերմունքն օգնի մեզ առաջ գնալ», - նշեց նա:

Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունները շուտ չեն ավարտվի:

«Սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի», - նկատեց նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   ԼՂ  


Վերնագիրի այլ պիտակները