Շարունակում ենք պայմաններ ստեղծել խնդիրը կողմերի միջև լուծելու համար. Լավրով

12:31   21 Նոյեմբեր 2017    158

ՌԴ-ն շարունակում է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ ամփոփելով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ մենք մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ շարունակում ենք օժանդակություն տրամադրել և պայմաններ ստեղծել խնդիրը համապատասխան կողմերի միջև լուծելու համար», - նշեց նա:

Լավրովը նշեց, որ հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ պատվիրակությունը ներկայացրել է օրերս Բաքու կատարած այցի արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԼՂ   Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները