2020-ին Intel-ը հին համակարգչային տեխնոլոգիան կվերացնի

13:34   21 Նոյեմբեր 2017    114

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԳ»-ին, Intel-ը մտադիր է համակարգիչներից մեկ կարեւոր դետալ հանել, որը նրանց մեջ դեռ անցյալ դարի 90-ականներին էր հայտնվել:

Խոսքը BIOS համակարգային ծրագրային ապահովման՝ մուտքի եւ ելքի հիմնական համակարգի (basic input/output system) մասին է:

Թայբեում 2020-ին՝ UEFI Plugfest համաժողովի ժամանակ, ըստ Intel-ի ներկայացուցիչների BIOS-ին կփոխարինի նոր UEFI Class 3 համակարգը, որի նախկինի հետ համատեղելի չի լինի: Միեւնույն ժամանակ այն համակարգչային համակարգերն ավելի պաշտպանված կդարձնի:

Intel-ի օգատերերը հետեւյալ սահմանափակումների հետ կբախվեն՝ Windows 7-ի, ինչպես նաեւ հնացած 16 բիթանի օպերացիոն համակարգերի տեղադրման անհնարինության:

Hayatsk.info

Հեշթեգներ: Intel   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները