Ֆինլանդիայում «հարյուր լուսնի լուսարձակում» է տեղի ունեցել. VIDEO

13:14   21 Նոյեմբեր 2017    159

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ֆինլանդիայի գիշերային երկնակամարում տեղի է ունեցել արտասովոր լուսարձակում, որը մասնագետներն անվանել են «հարյուր լուսնի լուսարձակում»:

Հետազոտողներն այս երևույթը կապել են երկնաքարի կամ այլ խոշոր տիեզերական օբյեկտի անկման հետ: Հայտնի է, որ անկումը նկատել են Մուրմանսկի մարզի և Նորվեգիայի հյուսիսային մասի բնակիչները:

Հելսինկիի համալսարանի մասնագետները հայտնել են, որ տեսանյութում պատկերված երևույթը եղել է իրենց տեսած լուսարձակման ամենավառ դեպքերից մեկը:

Փորձագետների խոսքով՝ ընկած տիեզերական օբյեկտը կարող էր մոտ հարյուր կիլոգրամ քաշ ունենալ: Ըստ գիտնականների՝ երկնաքարի որոնման աշխատանքները կարող են բարդանալ, քանի որ Ֆինլանդիայի այդ տեղանքում արևի լույսը լինում է միայն 4 ժամ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները