Աթենքի մետրոն չի աշխատում գործադուլի պատճառով

14:44   21 Նոյեմբեր 2017    202

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Աթենքի մետրոյի աշխատակիցները երեքշաբթի գործադուլ են անցկացնում, ինչի հետևանքով ճանապարհներին խցանումներ են սպասվում և խնդիրներ վերգետնյա փոխադրամիջոցներով ուղևորներին տեղափոխելիս:

Մետրոյի աշխատակիցների SELMA պրոֆմիությունը 24-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի մետրոն սեփականաշնորհման «սուպերֆոնդին» փոխանցելու դեմ, աշխատակիցները հանդիպում են պահանջում Հունաստանի ֆինանսների նախարարի հետ:

Պրոֆմիությունը հայտարարել է, որ ֆիննախը հասարակական տրանսպորտից պահանջում է եկամուտների բարձրացման ուղիներ որոնել, իսկ դա նշանակում է, որ «խիստ տնտեսական ճգնաժամի և բնակչության զգալի մասի աղքատության պայմաններում» գործազուրկները չեն կարողանալու հասարակական տրանսպորտից անվճար օգտվել, կփոխվեն կարիքավորների համար տոմսերի նվազեցված սակագները:

Աշխատակիցները հայտարարել են, որ թույլ չեն տա մետրոն շահույթի աղբյուրի վերածել և գործադուլ են հայտարարել մետրոյի և հասարակական այլ տրանսպորտի սեփականաշնորհման դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան    


Վերնագիրի այլ պիտակները