Ինչպես է իր 3-ամյա դստեր վրայով մեքենա անցնում. VIDEO

14:56   21 Նոյեմբեր 2017    233

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Sun»-ին, Արևելյան Չինաստանում հսկող տեսախցիկն արձանագրել է երեխային մեքենայով վրաերթ անելու պահը:

Կադրերում երևում է, թե ինչպես է ճանապարհի մեջտեղում կին կանգնած և ինչ-որ բան է ասում իր երեխային, ինչից հետո սկսում է սուրճ խմել: Այդ պահին ավտոմեքենան շրջադարձ է անում և անցնում երեխայի վրայով: Դեպքի պահին մայրը մոտակայքում է եղել, բայց անմիջապես չի նկատել, որ իր աղջիկը մեքենայի տակ է:

Հարևան շենքից դուրս եկող անցորդն արագ է կողմնորոշվել և ձեռքերն է թափահարել, որպեսզի վարորդը կանգնեցնի մեքենան: Նրա ճիչերի ձայնը լսելով՝ երեխայի մայրն է նետվել աղջկան օգնելու: Տղամարդը բարձրացրել է ավտոմեքենան, նրան անցորդներն օգնել են: Աղջիկը հրաշքով խուսափել է լուրջ վնասվածքներից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները