Բրիտանիայի արքայական ընտանիքն ավելի քան 60 միլիարդ ֆունտ արժե

18:14   22 Նոյեմբեր 2017    117

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Independent»-ին, Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքն ավելի քան 60 միլիարդ ֆունտ արժե, եւ տարեկան Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ մոտ 1,8 միլիարդ ֆունտ է ներդնում:

Ըստ դրանց՝ թագավորական ընտանիքը 67,5 միլիարդ ֆունտ ստերլինգ է գնահատվել:

Նյութական ունեցվածքը, ինչպիսիք են Բուքինգհեմյան պալատը, Թագավորական արվեստի հավաքածուն կամ թագի զարդերը, գնահատվում են ընդհանուր 25,5 միլիարդ ֆունտ ստերլինգ:

Brand Finance-ի տվյալներով՝ արքայական ընտանիքը լրատվական դաշտի աճը տարեկան մոտ 50 միլիոն ֆունտով է ապահովում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Brand-Finance  


Վերնագիրի այլ պիտակները