Քենիայում գողերը վեց ամիս թունել են փորել բանկը թալանելու համար

17:56   22 Նոյեմբեր 2017    137

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Nation»-ին, Քենիայի Տիկա քաղաքի ոստիկանությունը գողության կասկածանքով ձերբակալել է երեք կասկածյալների, որոնք վեց ամիս դեպի բանկի շենք թունել են փորել 50 միլիոն քենիական շիլինգ գողանալու համար (մոտ 480 հազար դոլար):

«Ոստիկանությունը սկսել է բանկին հարակից շենքը ստուգել եւ ի վերջո գտել է թունելը», - ասել է բանկի ներկայացուցիչ Սամուել Նգանգան

Հետագայում ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու եւ մեկ կնոջ, սակայն ոստիկանությունը կարծում է, որ այլ անձինք եւս կարող է մասնակցած լինեն կողոպուտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քենիա  


Վերնագիրի այլ պիտակները