28.5 մլն դոլար. Մարկ Շագալի կտավը վաճառվել է ռեկորդային գնով

19:59   22 Նոյեմբեր 2017    90

Հրեական ծագումով նկարիչ Մարկ Շագալի կտավը, որը շուրջ 90 տարի պատկանել է մեկ ընտանիքի, վաճառվել է նկարչի աշխատանքների համար ռեկորդային գնով՝ 28.5 միլիոն դոլարով:

Ինչպես նշում է Euromag-ը, Շագալը «Սիրահարները» անվանումով կտավը նկարել է իր կյանքի թերևս ամեներջանիկ փուլերից մեկում: Արդյունքում կտավը դարձել է Բելլա Ռոզոնֆելդի և Փարիզի հանդեպ սիրո յուրահատուկ խոստովանություն:

Կտավը վաճառվել է Նյու Յորքում՝ Sotheby's-ի կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ: Աճուրդը տևել է մոտ 10 րոպե, և կտավի համար պայքարել է երեք գնորդ:

Հետաքրքրական է, որ նախքան աճուրդը ոլորտի փորձագետները կանխատեսում էին, որ կտավը կվաճառվի 12-18 միլիոն դոլարով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները