Դևիդ Լինչը զարդերի հավաքածու է թողարկել

16:25   22 Նոյեմբեր 2017    135

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Dazed»-ին, Ռեժիսոր Դևիդ Լինչը զարդերի հավաքածու է թողարկել՝ Meditating Eye:

Հավաքածուն ներառում է ապարանջաններ, վզնոցներ, ճարմանդներ, որոնց հիմնական դեկորատիվ բաղադրիչն աչքն է, որը բաց է մի կողմից և փակ՝ մյուսից:

«Meditating Eye հավաքածուն ստեղծվել է որպես խորհրդանիշ, որը կարող է յուրաքանչյուր մարդու մղել մաքուր գիտակցության օվկիանոս մտնելու»,- հայտարարել է ռեժիսորը՝ բացատրելով, թե ինչու է որպես հիմնական բաղադրիչ ընտրել աչքը:

Լինչի հավաքածուի յուրաքանչյուր իրի համար ստացված գումարի 20%-ը կուղղվի ընտանեկան բռնության զոհերին օգնության համար ռեժիսորի հիմնած բարեգործական հիմնադրամին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները