Թուրքիայի ՊՆ.С-400 համակարգերի առաջին մատակարարումը կիրականացվի 2019 թվականին

19:21   22 Նոյեմբեր 2017    128

Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին մատակարարումը կիրականցվի 2019 թվականին, հայտել է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիքլին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«С-400-ի առաջին մատակարարումը կլինի 2019 թվականին», - մեջբերում հեռուստաալիքը նախարարի խոսքը, որը ելույթ է ունեցել խորհրդարանի բյուջեի հանձնաժողովի նիստում:

Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ համաձայնագիր է ստորագրել С-400 համակարգերի ձեռքբերման և դրանց դիմաց կանխավճարի մուծման վերաբերյալ:

«Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը նոյեմբերի 2-ին ТАСС-ին հայտարարել է, որ Թուրքիային С-400-ի մատակարարման պարտավորագրի գումարը գերազանցում է 2 միլիարդ դոլարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   С-400   Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները