Չորս կին հայտարարել է Բիլ Քլինթոնի կողմից սեռական ոտնձգությունների մասին

16:59   22 Նոյեմբեր 2017    305

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Daily Mail»-ին, Բիլ Քլինթոնը կրկին հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում. միանգամից 4 կին պատրաստ է մեղադել նրան ոտնձգությունների մեջ:

Նրանք բոլորը հաստատում են, որ ԱՄՆ նախկին նախագահն իրենց հանդեպ ոտնձգություններ է կատարել 2000-ականների սկզբին, հայտնում է Life.ru-ն:

Հաղորդվում է, որ աղջիկները, ովքեր դարձել են Քլինթոնի ոտնձգությունների զոհը, աշխատել են Ռոնալդ Բյորքլի ընկերությունում։

Նախկին նախագահը համագործակցել է միլիոնատիրոջ հետ և ճանապարհորդել ողջ աշխարհով նրա իգական սեռի օգնականների հետ։

Աղջիկները հաստատում են, որ սեռական ոտնձգությունների բոլոր դրվագները տեղի են ունեցել Բյորքլի մասնավոր ինքնաթիռում։

Ներկայում Բիլ Քլինթոնի իրավաբանները փորձում են համոզել կանանց՝ գործը դատարան չհասցնել։ Նրանք, իրենց հերթին, պատրաստ են հրաժարվել մեղադրանքներից՝ նյութական փոխհատուցման դիմաց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Քլինթոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները