Լիբանանի վարչապետը հայտնել է, թե ինչու է որոշել մնալ պաշտոնում

20:01   22 Նոյեմբեր 2017    215

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութի իր նստավայրի մոտ հավաքվածներին ասել է, որ իր պաշտոնում կմնա հանուն նրանց հետ միասին երկրի կայունության եւ արաբական ինքնության «պաշտպանության գծի», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես ձեզ հետ կմնամ եւ կշարունակեմ ձեզ հետ գործել, որ մենք դառնանք Լիբանանի կայունության եւ արաբական ինքնության պաշտպանության գիծը»,- իր կողմնակիցներին ասել է Հարիրն:

Դիմելով հավաքվածներին՝ սուննի քաղաքական գործիչը շեշտել է, որ նրանց հետ միասին ներկայացնում է «կենտրոնի, չափավորության եւ կայունության» ուժերը եւ իրենց կարգախոսը կդառնա՝ «Լիբանանն առաջին հերթին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լիբանան  


Վերնագիրի այլ պիտակները