Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է

20:11   22 Նոյեմբեր 2017    216

Թբիլիսիում Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտն ավարտել է հակաահաբեկչական գործողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալման նպատակով հատուկ գործողությունը տեղի է ունենում Իսանի Սամգորիի ջանում այս գիշերվանից:

Այդ ողջ ընթացքւմ անընդհատ փոխհրաձգություն է տեղի ունեցել եւ լսվել են ուժեղ պայթյուններ: Այրվել է երկու բնակարան, որոնցից մեկում թաքնվել էին կասկածյալները: Պետանվտանգության ծառայության տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակաահաբեկչական գործողության վայրից 3 «շտապօգնության» մեքենաներով դուրս են բերել վիրավորներին:

Հատուկջոկատայինը, որը ծանր գանգուղեղային վնասվածք էր սատցել, հիվանդանոցում մահացել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները