Բերլուսկոնին Իտալիայի դեմ ՄԻԵԴ-ում դատական հայց է ներկայացրել

22:18   22 Նոյեմբեր 2017    164

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին դատական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Բերլուսկոնին կարծում է, որ Իտալիան խախտել է իր իրավունքները՝ հարկային մեքենայության մեղադրանքների կապակցությամբ արգելելով պետական պաշտոններ զբաղեցնել:

Նրա փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդը հայտարարել է, որ Բերլուսկոնին քաղաքական պատճառներով զոհ է դարձել եւ համեմատել վերոնշյալ արգելքը նրա հետ, ինչպես էին Հռոմում գլադիատորներին մահվան ուղարկում:

Իտալիայի կառավարության շահերը ներկայացնող փաստաբան Մարիա Չիվինին պնդում է, որ կառավարությունը հարգում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ը առաջիկա ամիսներին որոշում կկայացնի, սակայն կարող է չհասցնել մինչ Իտալիայի նախընտրական քարոզարշավը սկսվելը: Իսկ Բեռլուսկոնին ակնկալում է քաղաքականություն վերադառնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բերլուսկոնի   Իտալիա   ՄԻԵԴ  


Վերնագիրի այլ պիտակները