Թրամփին ուղեկցող 3 զինվորականներին օտարերկրյա կանանց հետ «անվայել շփումների» մեջ են կասկածում

22:34   22 Նոյեմբեր 2017    201

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «WP»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ասիայի վերջին շրջագայության ընթացքում ուղեկցող երեք ամերիկացի զինվորականներին օտարերկրյա կանանց հետ «անվայել շփումների» մեջ են կասկածում:

Սպիտակ տան կապի վարչությունում աշխատող երեք բանակային սերժանտներին այլ աշխատանքի են տեղափոխել:

Դաշնային կառավարության պաշտոնյան Reuters-ի հետ զրույցում անանուն մնալու պայմանով, հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել Վիետնամում:

Պենտագոնը հրաժարվել է որեւէ մանրամասն պատմել, սակայն, խոստովանել է, որ ուսումնասիրում է միջադեպի հանգամանքները: «Մենք գիտենք այդ միջադեպի մասին եւ այն ներկայումս հետաքննվում է», - ասել է Պենտագնի մամուլի խոսնակ Մարկ Ռայթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   նախագահ   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները