Քլինթոնը նախագահի ընտրություններում իր պարտության մեջ մեղադրել է Օբամային

09:15   23 Նոյեմբեր 2017    136

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Բարաք Օբամային դասել է մարդկանց և իրադարձությունների շարքին, որոնք խանգարել են իրեն ընտրություններում հաղթելու գործում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Քլինթոնի խոսքով՝ ինքն Օբամայի պատճառով դժվարացել է իրեն ներկայացնել որպես «փոփոխությունների թեկնածու»։ Այդ պահին Օբաման ավարտում էր նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետը։ Քլինթոնը պետքարտուղար է աշխատել Օբամայի առաջին կաբինետում, և դա խանգարել է նրանից հեռավորություն պահել, իսկ ընտրողները կարող էին ասոցացնել նրան գործող նախագահի հետ։

Բացի այդ, ամերիկյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Քլինթոնը կրկին մեղադրել է Ռուսաստանին իր պարտության մեջ։ Նախկին թեկնածուի կարծիքով՝ ռուսական հատուկծառայությունները «հարձակվել են ամերիկյան ժողովրդավարության վրա» և մուտք գործել ընտրողների գրանցման ու ընտրությունների անցկացման համակարգ։

Քլինթոնը մեղադրել է ԶԼՄ-ներին նրանում, որ իր էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալը սխալ կերպ է լուսաբանվել, իսկ ընտրողներին ընդհանուր առմամբ մեղադրել է նրանում, որ նրանք չեն ցանկացել քվեարկել կին թեկնածուի օգտին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Քլինթոն  


Վերնագիրի այլ պիտակները