Թանկացումները շարունակվում են

10:00   23 Նոյեմբեր 2017    447

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները օր օրի թանկանում են: Կարագի, կաթնամթերքի գնաճին հաջորդել է ձվի գնի բարձրացումը:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձվի շուկայում արձանագրվել է գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձուն թանկացել է 3.1 տոկոսով:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ձուն ավելի բարձր գնով վաճառվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորում, իսկ ցածր գին ունեցել է Վանաձորում: Իսկ երեկ արդեն երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ հավկիթի գինը սկսում էր 70 դրամից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 585 մլն 400 հազար հատ ձու, իսկ ներմուծվել է 1 մլն հատիկ:

Նկատենք, որ սեպտեմբերին երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձվի 10 հատանոց տուփը 630 դրամից թանկացել է՝ դառնալով 640-650 դրամ: Երեկվա դրությամբ խանութներում ձվի գինը նոր ռեկորդներ սահմանեց. տեղ-տեղ այն արդեն վաճառվում էր 90-ից 100 դրամ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները