Կաշառքի միջնորդության համար ձերբակալվել է հերթական փաստաբանը

10:03   23 Նոյեմբեր 2017    391

Կաշառքի միջնորդության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական փաստաբանը՝ Վաղինակ Աթոյանը: Ավելի ուշ նրան ստորագրությամբ ազատ են արձակել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն նկատենք, որ այս մեկ տարվա ընթացքում թվով չորրորդ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար. նրանք գումար են վերցրել իրենց պաշտպանյալից՝ դատավորին տալու եւ այդպես գործի ելքը հօգուտ մեղադրյալի կայացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու են փաստաբանները կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվում, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասել է. «Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երեւույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները:

Դատաիրավական համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի անհանգստացնող են»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները