Սոչիում կայացել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումը

10:13   23 Նոյեմբեր 2017    270

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նախօրեին Սոչիում ավարտվել է Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները:

Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկումներ են անցկացրել շուրջ երկու ժամ:

Հանդիպման օրակարգում են եղել սիրիական հիմնախնդրի՝ քաղաքական կարգավորման մեկնարկը, իրավիճակը անվտանգության գոտիներում, մասնավորապես:

Կողմերը նաև խոսել են Սիրիային անհրաժեշտ հումանիտար աջակցության մասին:

Նշենք, որ հանդիպումից մեկ օր առաջ Պուտինն առանձին հանդիպում է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սոչի   Պուտին   Ռոհանի   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները