Հայաստանի ԶՈՒ-երը կրակի են ենթարկել ադրբեջանական բանակի դիրքերը

10:27   23 Նոյեմբեր 2017    325

Հայաստանի զինված ուժերը անցած օրվա ընթացքում՝ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել են 122 անգամ, հայտնում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ, օրվա ընթացքում շփման տարբեր ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտել են 122 անգամ»,- ասվում է Պնախարարության հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ գնդակոծումները կատարվել են, ինչպես Հայաստանի տարածքից, այնպես էլ Ադրբեջանի օկուպացված հողերից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   Հրադադար   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները