Ֆրանսիայում վեց մարդ է ձերբակալվել

10:56   23 Նոյեմբեր 2017    153

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ֆրանսիայի իրավապահ մարմինները երեքշաբթի և չորեքշաբթի վեց մարդ են ձերբակալել, ովքեր կասկածվում են ֆրանսիական Ռեյմս քաղաքում սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակումներ նախապատրաստելու համար:

Լրատվամիջոցի տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են Ռեյմսում, ինչպես նաև Օբ և Արդեններ դեպարտամենտներում:

Franceinfo ռադիոկայանի տվյալներով՝ իրավապահներն առգրավել են մի քանի միավոր զենք:

Ռեյմսում սուրբծննդյան տոնավաճառը բացվելու է նոյեմբերի 23-ին և փակվելու է դեկտեմբերի 27-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները