Քալիֆորնիայում ապացուցել են 38 տարի բանտարկված տղամարդու անմեղությունը

12:10   23 Նոյեմբեր 2017    223

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABC News»-ին, Քալիֆորնիայում անմեղ են ճանաչել 70-ամյա Քրեյգ Ռիչարդ Քոուլիին, որը դատապարտվել էր նախկին ընկերուհու եւ նրա որդու սպանության համար: ԴՆԹ թեստով ապացուցվել է, որ նա չի կատարել հանցագործությունը:

Տղամարդը բանտում է անցկացրել 38 տարի: Նրան ազատելու մասին հրամանը ստորագրել է նահանգապետ Ջերի Բրաունը: Շրջանային դատախազը Քոուլիից ներողություն է խնդրել անարադարության համար: Քալիֆորնիայի իշխանությունները տղամարդուն հավաստիացրել են, որ հնարավոր ամեն ինչ կանեն իսկական մարդասպանին գտնելու համար:

Քրեյգի 24-ամյա ընկերուհուն՝ Ռոնդա Վիհթին եւ նրա 4-ամյա որդի Դոնալդին մահացած էին հայտնաբերել 1978 թվականի նոյեմբերին: Ողբերգությունից կարճ ժամանակ առաջ զույգը բաժանվել էր, այդ պատճառով սպանության մեջ առաջին կասկածյալը դարձավ Քոուլին: 1980 թվականին նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա   ԴՆԹ  


Վերնագիրի այլ պիտակները