Հայ զինծառայողը վնասվածքներ է ստացել գլխի, աչքի շրջանում

12:20   23 Նոյեմբեր 2017    474

Նախօրեին օկուպացման տակ գտնվող Ղարաբաղում ականի պայթյունից վիրավորում ստացած 19-ամյա հայ զինծառայող Նարեկ Հովեյանին Խանքենդի հոսպիտալից մեքենայով տեղափոխում են Երեւան:

Տեղեկությունը հաստատել է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա փոխանցեց, որ զինծառայողի վիճակը շարունակում է գնահատվել ծանր կայուն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ականի պայթյունի հետեւանքով մարմնի բազմաթիվ հատվածներում բեկորային վնասվածքներ է ստացել գլխի, աչքի, կրծքավանդակի շրջաններում: Երեկ նա Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվել է:

Զինծառայողին ինքնաթիռով Երեւան տեղափոխել չի հաջողվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները