Սինգապուրը հայտնել է ինքնակառավարվող ավտոբուսների գործարկման ժամկետը

12:36   23 Նոյեմբեր 2017    243

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «BBC News»-ին, Սինգապուրի իշխանությունները հայտարարել են ավտոբուսային մի քանի երթուղիների գործարկման մասին, որտեղ աշխատելու են ինքնակառավարվող մեքենաներ:

Նշված պլանի համաձայն, ուղերթերը կբացվեն 2022 թվականին եւ կընդգրկեն քաղաքի երեք շրջաններ: Անվարորդ ավտոբուսները կտեղավորեն ավելի քիչ մարդկանց, քան դրանց նախորդները: Այդ ավտոբուսների երթուղիների երկարությունը թույլ կտա հասնել մինչեւ մոտակա ավտոբուսային կանգառներ եւ երկաթուղային կայարաններ: Դրանք աշխատելու են տրանսպորտային ցանցի քիչ ծանրաբեռնված ժամերին:

Սինգապուրի տրանսպորտի նախարար Խո Բուն Վանն ասել է, որ նոր ավտոբուսները նախատեսված են առաջին հերթին տարեցների եւ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար: Հետագայում պլանավորվում է ավտոբուսների կանչի ծառայություն գործարկել շարժական հավելվածների միջոցով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինգապուր  


Վերնագիրի այլ պիտակները