ՆԱՍԱ-ն ցուցադրել է մոլորակի վերջին պատկերները - Լուսանկարներ

13:44   23 Նոյեմբեր 2017    333

ՆԱՍԱ-ն ցուցադրել է Cassini միջմոլորակային արբանյակից արված վերջին լուսանկարները, որոնցում պատկերված է Սատուրն մոլորակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լուսանկարները ստեղծվել են բազմաթիվ պատկերների համադրության արդյունքում: Նշվում է,կ որ կադրերը ֆիքսվել են մոտ 1.1 միլիոն կիլոմետր հեռավորությունից՝ Cassini-ի կործանումից երկու օր առաջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ կադրերն արվել են լայն անկյունով տեսախցիկով. երկու ժամում ստացվել է 80 կադր, որոնցից օգտագործվել է 42-ը:

Հատկանշական է, որ «Հրաժեշտ Սատուրնին» նախագծի միջոցով ՆԱՍԱ-ն ցույց է տվել ոչ միայն Սատուրն մոլորակը, այլ նաև դրա օղակների հետևում մթության մեջ քողարկված վեց լուսինները:

Հիշեցնենք, որ Cassini-ն, որը վերջին 13 տարվա ընթացքում ուսումնասիրել է Սատուրնը, դրա օղակները և արբանյակը, ինքնաոչնչացվել է: Արբանյակի ազդանշանը կորել է սեպտեմբերի 15-ին. Cassini-ն ընկղմվել է գազային հսկայի մթնոլորտում: Դա թույլ է տվել խուսափել մոլորակի արբանյակների՝ Էնցելադի և Տիտանի կենսաբանական աղտո






Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները