Քլինթոնը ընտրություններում իր պարտության մեջ Օբամայի մեղքն է գտել

15:01   23 Նոյեմբեր 2017    123

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, պետության ղեկավարի պաշտոնում 2 ժամկետ մնալով, դժվարացրել է 2016 թվականի ընտրություններին հաղթելու Հիլարի Քլինթոնի խնդիրը:

Նախկին պետքարտուղարը նման հայտարարություններով է հանդես եկել Hugh Hewitt Show-ի եթերում:

Քլինթոնը Միացյալ Նահանգների նախագահի 2008 և 2012 թվականների ընտրություններում Բարաք Օբամայի հաջողության մեջ «մարտահրավեր» է տեսել:

«Ճիշտ է, որ պատմության քամին դեմքիդ է փչում, երբ առաջադրվում ես համակուսակցին հաջորդելու նպատակով, որը նախագահի պաշտոնում է եղել 2 ժամկետ: Սա ոչ թե ուղղակի ընտրարշավ է, որը տարբերվում է այն ամենից, ինչ մեր քաղաքականության մեջ տեղի է ունեցել: Սա մարտահրավեր է: Եթե դու համաձայն ես գաղափարներից շատերի հետ, բայց միաժամանակ նաեւ փոփոխություններ ես առաջարկում, ինչն, ըստ էության, ես փորձել եմ անել, ապա երկրորդ ուղերձը մարդկանց հասցնելը հաճախ դժվարանում է», - դժգոհել է նա:

Սակայն Քլինթոնը հավելել է, որ հպարտ է 2009-2013 թվականներին պետքարտուղարի պաշտոնում աշխատանքով:

«Ես հպարտանում էի, որ աշխատել եմ Օբամայի վարչակազմում: Ես Օբամայի բոլոր որոշումներին չէի համաձայն, սակայն ընդհանուր առմամբ կարծում եմ, որ նա արել է այն, ինչ պետք է աներ տնտեսությունը փրկելու համար, որը, ինչպես բոլորս ենք հիշում, անմխիթար վիճակում էր», - նշել է նախկին պետքարտուղարը:

Հիլարի Քլինթոնը 2016 թվականի նախագահական մրցապայքարում պարտվել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Հետագայում նա իր պարտության տարբեր պատճառներ է նշել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քլինթոն   ԱՄՆ   Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները