Մոլդովայում ՌԴ դեսպանատունը դատապարտել է Պուշկինի արձանի պղծումը

15:13   23 Նոյեմբեր 2017    125

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « korrespondent.net»-ին, Մոլդովայի Ֆալեշտի քաղաքում վանդալները պղծել են ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի արձանը՝ կտրելով արձանի գլուխը և վնասելով ուսերը:

Մոլդովայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, արձագանքելով արձանի պղծման դեպքին, դատապարտել է այս քայլն ու նշել, որ այդ արձանը խորհրդանշում էր ռուս-մոլդովական երկարամյա բարեկամությունը:

Դեսպանատան պաշտոնական կայքում հրապարակված հայտարության մեջ Մոլդովայում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծում է, որ առայժմ անհասկանալի է մնում, թե ինչ դրդապատճառներով են հանցագործներն առաջնորդվել և արդյոք նրանց այս քայլին մղել է մոլդովական որոշ քաղաքական շրջանակներում տարածված հակառուսական տրամադրություններ կրող անձանց հաճոյանալու ցանկությունը:

Նշենք, որ տեղի ոստիկանությունը աշխատում է հանցագործներին գտնելու ուղղությամբ, դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա   Պուշկին  


Վերնագիրի այլ պիտակները