Աֆղանստանում պայթյունից 6 մարդ է զոհվել

15:44   23 Նոյեմբեր 2017    197

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « 1TV»-ին, Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է վեց մարդ:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Նանգարհար նահանգի նահանգապետ Աթաուլլա Հոգիանին հաստատել է պայթյունի մասին տեղեկությունները՝ հավելելով, որ ևս ութ մարդ վնասվածքներ է ստացել: Նրա խոսքով՝ պայթյունը որոտացել է տարածաշրջանային ոստիկանության նախկին ղեկավարի տան մոտ:

Միջադեպի ականատեսների հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքը գործարկել է մահապարտ ահաբեկիչը:

Նշվում է, որ ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները